Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան (ՀԱՖ) ստեղծվել է 1993 թվականին:
1996-ին, Միջազգային Ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) հերթական համագումարում ՀԱՖ-ը դարձել է ֆեդերացիայի լիիրավ անդամ: 2006 թվականի մարտից ՀԱՖ-ը ընդգրկվել է «ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի» կազմում:
Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին:
Մեր հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում, միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը: