Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան (ՀԱՖ) ստեղծվել է 1993 թվականին:
1996-ին, Միջազգային Ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) հերթական համագումարում ՀԱՖ-ը դարձել է ֆեդերացիայի լիիրավ անդամ: 2006 թվականի մարտից ՀԱՖ-ը ընդգրկվել է «ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի» կազմում:
Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի նախագահներն են եղել ՀՀ Պետավտոտեսչության պետեր` Սահակ Սալնազարյանը (1993-1994թթ), Սերգեյ Մխիթարյանը (1994-1995թթ ), սպորտի վարպետ Մկրտիչ Փիլթոյանը (1995 -2013թթ): 2013 թվականից Ֆեդերացիայի նախագահի պաշտոնն է ստանձնում «Ապավեն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին:
Ֆեդերացիայի կազմում են Հայաստանյան բազմաթիվ ավտոակումբներ, ինչպիսիք են՝ «Հնաոճ և պատմական ավտոմեքենաների ակումբը», «STR», «JCARS» , «555», և այլք, որոնց կազմում ներգրավված են թե՛ պրոֆեսիոնալ ավտոմարզիկներ, և թե՛ պարզապես ավտոսիրողներ:
Մեր հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում, միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը: