Ավտոակումբներ

STR (Armenian Racers Club)

2005թ.-ին ավտոմեքենաների և արագության մի խումբ սիրահարներ որոշեցին, որ Հայաստանում պետք է զարգացնել «ավտոսպորտ» հասկացողությունը և ստեղծեցին Street Racing խումբը: 2007թ.-ին խումբը գրանցվեց որպես  հասարակական կազմակերպություն, «Street Racing»-ը վերանվանվեց STR-ի ու դարձավ առաջին ավտոակումբը, որը Հայաստան բերեց «դրիֆտ» և «դրագ» ավտոսպորտաձևերը: 2011թ.-ից STR ակումբը սկսեց ավելի լրջորեն զբաղվել պրոֆեսիոնալ ավտոսպորտով (լեռնային մրցություն, ձևավոր վարում, կարտինգ, կրոսս, մինի ռալլի …): Այժմ STR-ը համարվում է Հայաստանի ամենակայուն ավտոակումբներից մեկը :

Պատմական և հնաոճ ավտոմեքենաների ակումբ

Պատմական և հնաոճ ավտոմեքենաների ակումբը ՀԱՖ-ի կազմում մշտապես գործող ակումբ է: Ակումբի հիմնական գործունեությունը ուղղված է Հայաստանում առկա պատմական և հնաոճ մեքենաների բացահայտմանը, ինֆորմացիայի կուտակմանն ու մշակմանը, այդ մեքենաների սեփականատերերի հետ մշտական կապի հաստատմանը, ՀՀ տարածքում պետական նշանակության տոների առթիվ մեքենաների ցուցադրմանը, ինչպես նաև ավտոշքերթների իրականացմանը:

 Կարդալ ավելին

«555 sport tuning club»

«555 sport tuning club»-ը ստեղծվել է 2012թ.-ին, սակայն որպես հասարակական կազմակերպություն (ակումբ) գրանցվել 2013թ.-ի հոկտեմբերի 5-ին: Հիմնադիրներն են ավտո-մոտո մարզիկներ, որոնք մեծ մեծ փորձ ունեն հանրապետական և միջազգային մրցումներում: Երկար տարիներ լինելով ավտոսպորտի մեջ՝ ցանկություն կար այն ավելին զարգացնելու Հայաստանում: Այդ իսկ պատճառով որոշվեց բացել մի ակումբ, որը կզբաղվեր ավտոմարզիկների վարպետության բարձրացմամբ՝ կազմակերպելով դասնթացներ, պարապմունքներ և մրցումներ:

JCars

Ընկերությունը մատուցում է ճապոնական աճուրդներից անմիջական գնման ծառայություններ, ինչպես նաև կազմակերպում է դրանց փոխադրումը հաճախորդի նշանակակետին: Ընկերությանը հասանելի են ավելի քան 100 աճուրդներ ողջ Ճապոնիայում, որտեղ ամեն շաբաթ վաճառքի է հանվում ավելի քան 100 000 ավտոմեքենա և բեռնատար: Հաճախորդները հնարավորություն ունեն մուտք գործել աճուրդներ, անձամբ ծանոթանալ և ընտրել մեքենա: