ՀԱՖ-ի պատվիրակությունը Վրաստանում

 

 

Ս.թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 2-ը Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀԱՖ նախագահի գլխավորությամբ , Վրաստանի Ավտոմոբիլային Սպորտային Ֆեդերացիայի կողմից հրավիրված էր 2016թ. արդյունքների ամփոփմանը և պարգևատրման արարողությանը:
Պարգևատրվողների թվում էին նաև
լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի մրցանակակիրներ, ՀԱՖ մարզիկներ Լյուդվիգ Երմազյանը և Անդրանիկ Հարությունյանը, որոնք արժանացան II և III կարգի դիպլոմների:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Ռուսթավիի
Միջազգային Մոտոպարկում (ք. Ռուստավի):
Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի Ավտո
մոբիլային Սպորտային Ֆեդերացիայի նախագահ Շոտա Աբխազավան և Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:
Միջոցառումը անցավ ուրախ, ջերմ և ընկերական մթնոլորտում: