‹‹Փոքրիկ վարորդ 2017››

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ համատեղ ‹‹Երևանյան ամառ 2017›› միջոցառումների շրջանակներում երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ հունիսի 1-ին, իրականացրեց ‹‹Փոքրիկ վարորդ 2017›› ավտոմրցումը:

Կայացավ երկու դասի մրցույթ՝ էլեկտրոմոբիլներով և մեխանիկական ավտոմոբիլներով: Մասնակիցներն էին 3-ից մինչև 7 տարեկան տղաներ և աղջիկներ, ընդհանուր 45 հոգի: Բոլոր մասնակիցները ստացան փոքր էլեկտրոմոբիլներ, իսկ հաղթողները մեծ և թանկարժեք էլեկտրոմոբիլներ, ինչպես նաև գավաթներ և մեդալներ:

Առանձնահատուկ ուզում ենք նշել STR ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանի ջանքերը միջոզառման կազմակերպման և անցկացման ժամանակ:

Նվիրատվությունը կատարել է Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան:

http://hraparak.am/?p=148055&l=am/avtomobilayin+federacian+45+hat+elektramobil+e+nvirel+erexanerin+fotosharq