‹‹Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի 1-ին փուլ››:

Վրաստանի գեղատեսիլ քաղաքներից մեկում՝ Սիղնաղում, ս/թ հունիսի 18-ին անցկացվեց ‹‹Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի 1-ին փուլը››:

Մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 40 անձնակազմ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը ներկայացված էր 6 անձնակազմով, որոնք ՀԱՖ նախագահի գլխավորությամբ ժամանել էին Վրաստան հունիսի 16-ին:

Ավտոմեքենաների տեխնիկական ստուգումը անցկացվեց հունիսի 17-ին՝ բացահայտվեցին տարբեր թերություններ, որոնք մինչև մեկնարկի սկիզբը / հունիսի 18, ժամը 12:00/ վերացվեցին և անձնակազմերը պատրաստ կանգնեցին մեկնարկի՝ իրենց ժամանակին:

Երկու փորձնական և երկու հաշվարկային մրցավազքի արդյունքում ՝Վրաստանի 6 մասնակից, վթարների պատճառով, դուրս մնացին մրցումից:

Վերջնաարդյունքում մեր մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ տեղը:

E2- SH դասում Լյուդվիգ Երմազյանը գրավեց առաջին տեղը, Հրաչ Աբրահամյանը՝ երկրորդ տեղը:

Արդյունքները գոհացուցիչ էին, և մեր թիմը, հաղթանակած տրամադրությամբ, հունիսի 19-ին վերադարձավ հայրենիք: