«Լեգենդները Լեգենդներով»

Ս.թ. նոյեմբերի 10-12-ը Վրաստանում՝ Ռուստավիի Միջազգային Մոտոպարկում կայացավ Գուրամ Դգեբուադձե Գավաթի «Լեգենդները Լեգենդներով» միջոցառումը, որը կազմակերպվել էր Վրաստանի Ավտոմոբիլային Սպորտային Ֆեդերացիայի կողմից՝ ավտոսպորտի վետերանների համար: Մրցակցությանը մասնակցում էին 8 երկրներից ժամանած ավտոսպորտի վետերաններ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան այս մրցաշարում ներկայացնում էին Գարեգին ՍԻՄՈՆՅԱՆԸ և Ալեքսանդր ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի պատվիրակությունը ղեկավարեց ՀԱՖ նախագահ՝ Գագիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, թիմի ներկայացուցիչ նշանակվեց Գուրգեն ՍԵՖԻԼՅԱՆԸ: Միջոցառմանը նաև ներկա էր ՀԱՖ նկարահանող խումբը:

Անցկացվող մրցման արդյունքում հաղթող են ճանաչվել՝

 

I տեղ -  Լիտվա

II տեղ -  Վրաստան

III տեղ -  Ուկրաինա

 

Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում մեր վետերաններին՝ «Լեգենդները Լեգենդներով» միջոցառմանը մասնակցելու և Գուրամ Դգեբուադձե Գավաթում IV տեղը գրավելու համար: