FIA Karting Academy Trophy – Junior-ը ամենամյա մրցաշար է, որը նախատեսված է աշխարհի մոտ 50 պատանի տաղանդների համար ՝ 12-14 տարեկան: Այս մրցաշարը հիանալի հնարավորություն է տալիս պատանիներին մրցելու և ցուցադրելու իրենց վարպետությունը, իսկ լավագույններին մեծ հնարավորություններ է ընձեռնում կարտինգում կամ ավտոսպորտում իրենց կարիերան շարունակելու համար:
Այս տարի, առաջին անգամ, Հայաստանի անդամակցությունը ապահովեց շնորհալի մարզիկ Սամվել Համբարձույանը: Սամվելը առաջին անգամ մասնակցեց 2025 FIA Karting Academy Trophy – Junior մրցաշարին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Վալենսիա քաղաքում:
Չնայած մենք չհայտնվեցինք լավագույն տասնյակում, սակայն մեր համար սա հաղթանակ էր: Մենք հպարտ ենք Սամվելի մասնակցությամբ և նրա ձեռքբերումներով: Մեր պատանի մարզիկը մրցաշարի ընթացքում ձեռք բերեց անգնահատելի փորձ, որը անպայման կօգնի նրան հետագա մրցումներում: Մենք հավատում ենք, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը, քանի որ կարևոր է յուրաքանչյուր փորձ, որը ձեռք է բերում մարզիկը։ Հախթանակ և նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում մեր պատանի մարզիկին: