Հունիսի 1-ին Արարատ Ավտոսիթիում մեծ ոգևորությամբ անցկացվեց «Արագընթաց Ձևավոր Վարում 2025» (GYMKHANA) միջոցառման II-րդ փուլը։
Մրցույթը կայացավ երեք դասերում՝
- Սիրողական (0.0 – 2.0լ)
- Սիրողական (2.0լ- X.լ)
- Դրիֆտ
Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց դրիֆտի դասը, որտեղ իրենց վարպետությունը ցուցադրեցին Դրիֆտ մարզաձևի մեր լավագույն մարզիկները: Նրանց մասնակցությունը մրցույթին հաղորդեց լրացուցիչ դիտարժանություն և ադրենալին: Չնայած աղջիկ մարզիկների թիվը այս անգամ մեծ չէր, նրանք ևս ցուցաբերեցին բավականին բարձր արդյունքներ՝ ապացուցելով, որ ավտոսպորտը միայն տղամարդկանց համար չէ։
Միջոցառումը հերթական անգամ փաստեց, որ Հայաստանում ավտոսպորտը զարգանում է և ունի մեծ ներուժ:
Եվ այսպես այս միջոցառումը ավարտվեց հետևյալ արդյունքներով՝
- Սիրողական (0․0 – 2․0 լ) դաս
I | Ռուբեն Կնյազյան | 1։05 |
II | Սարիբեկ Սարիբեկյան | 1։06 |
III | Հռիփսիմե Ջանգիրյան | 1։21 |
- Սիրողական (2․0 + X լ) դաս
I | Ասպուրակ Չոփիկյան | 0։59 |
II | Սիրական Համբարձումյան | 1:05 |
III | Գարիկ Մելիքյան | 1։07 |
- Դրիֆտ դաս
I | Էդգար Վարդանյան | 1։12 |
II | Հայկ Մանուկյան | 1:14 |
III | Լևոն Խաչատուրյան | 1:15 |
Միջոցառման յուրաքանչյուր դասի մրցանակային I, II և III տեղերը զբաղեցնող Մասնակիցները պարգևատրվեցին համապատսխան դիպլոմներով և մեդալներով։
Մրցանակաբաշխությունից հետո անցկացվեց ֆոտոսեսիա։
On June 1st, the second round of the “Slalom Racing 2025” (GYMKHANA) event was held with great excitement at Ararat Autocity.
The competition took place in three classes:
- Amateur (0.0 – 2.0L)
- Amateur (2.0L – X.L)
- Drift
The Drift class generated particular interest, where some of our best athletes in the Drift discipline showcased their skills. Their performance made the event even more exciting and full of adrenaline. Although the number of female athletes was not large this time, they still delivered quite strong performances, proving that motorsport is not just for men.
The event once again proved that motorsport is growing in Armenia and has great potential.
And so, the event concluded with the following results:
- Amateur (0.0 – 2.0L) class
I – Ruben Knyazyan – 1:05
II – Saribek Saribekyan – 1:06
III – Hripsime Jangiryan – 1:21
- Amateur (2.0L + X) class
I – Aspurak Chopikyan – 0:59
II – Sirakan Hambardzumyan – 1:05
III – Garik Melikyan – 1:07
- Drift class
I – Edgar Vardanyan – 1:12
II – Hayk Manukyan – 1:14
III – Levon Khachatryan – 1:15
The participants who took 1st, 2nd, and 3rd places in each class of the event were awarded corresponding diplomas and medals.
A photo session was held after the award ceremony.