Hill Climb 2025 – First stage

Լեռնային մրցավազք 2025

by sunnytezza

Ավարտվեց ՀԱՖ-ի կողմից կազմակերպված «Լեռնային մրցավազք 2025» ՀՀ առաջնության I-ին փուլը։ Մրցավազքի անցկացման վայր էր ընտրվել Արարատի մարզի Լանջազատ գյուղից դեպի Գառնի տանող 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որն իր սերպանտինային կառուցվածքով բարդ մարտահրավեր էր մեր մարզիկների համար։

Միջոցառումը բաղկացած էր 2 դասից՝ Ա 1600 և Ա 3000+։

Մրցավազքի արդյունքները շատ հետաքրքիր էին և մրցակցային պայքարում հաղթող ճանաչվեցին հետևյալ մասնակիցները.

Ա 1600 դասում մրցանակային տեղերը բաժին հասան Հարությունյանների ընտանիքին․

I տեղ – Արթուր Հարությունյան

II տեղ – Անդրանիկ Հարությունյան

III տեղ – Արտակ Հարությունյան

Ա 3000+  դասում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․

I  տեղ – Լյուդվիգ Երմազյան

II տեղ – Արսեն Մանուկյան

III տեղ – Տիգրան Մկրտչյան

Միջոցառման հովանավորներն էին՝ Gulf Armenia, Dzilli Group, JCars, Garage Mall

Միջոցառումը անցկացվեց ՀԱՖ-ի «Լեռնային մրցավազք 2025» կանոնակարգի համաձայն։

You may also like

Leave a Comment

about us

Heir to the Soviet Armenian Automobile Federation founded in 1957, FAA got restructured in 1993 and became a full member of the FIA, Fedération Internationale de l'Automobile (FIA) in 1996, and a part of its "Road Safety National Council" since 2006.

Since its foundation, FAA has been committed to organizing motorsport events in Armenia and fostering a vibrant motorsport community.