ROAD TRAFFIC EDUCATION CONTEST – ՃԱՆԱՊԱՐԱՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

by sunnytezza

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

Օգոստոսի 22-ին Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողություն։ Պարգևատրվում էին «Ճանապարահային անվտանգության կրթական մրցույթի» (Road Traffic Education Contest) ազգային փուլի հաղթողներն ու մասնակցիները։ Մրցույթը անց է կացվել 10-ից 12 տարեկան աղջիկների և տղաների համար՝ առանձին հաշվարկով։ Այսպես, ազգային փուլի հաղթող ճանաչվեցին Արմինե Երիցյանը և Բաբկեն Սուքիասյանը։

Հաղթողները, ինչպես նաև ևս երկու մասնակից՝ մեկական աղջիկ և տղա, առաջին անգամ կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի նմանատիպ մրցաշարում, որը կկայանա սեպտեմբերի վերջին օրերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում

Արդեն շուրջ չորս տասնամյակ է, ինչ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպում է European Traffic Education Contest մրցույթը, որի նպատակն է խաղային և մրցութային պայմաններում երեխաների մեջ սերմանել անվտանգ ճանապարհային երթևեկության կանոնները և ի դեմս մասնակիցների ունենալ անվտանգ երթևեկության դեսպանների յուրաքանչյուր երկրում։

Նախորդ տարի մրցույթը կայացել էր Փարիզում, իսկ առաջին եռյակում տեղ էին զբաղեցրել Լատվիայի, Սերբիայի և Չեխայի երեխաները։

You may also like

Leave a Comment

about us

Heir to the Soviet Armenian Automobile Federation founded in 1957, FAA got restructured in 1993 and became a full member of the FIA, Fedération Internationale de l'Automobile (FIA) in 1996, and a part of its "Road Safety National Council" since 2006.

Since its foundation, FAA has been committed to organizing motorsport events in Armenia and fostering a vibrant motorsport community.